«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Նամակ ցպահանջ

Նամակ ցպահանջ
14.12.2023 | 18:11

Կիսաբաց է դուռդ վաղուց,

դատարկվում է տունդ,

դժգոհ էիր բաժին բախտից,

հեռացե՜լ էր քունդ:

Չես դադարում պանդուխտ լինել՝

երազե՜լ ես փոքրուց,

«Օտարն է քո հարազատը»՝

Դժդա՜ ես լսել մանկուց:

Մեր «սուրբ հացը» թարգմանելով՝

փոխեցիր և հա՜մը,

թեկուզ շուրջդ սարե՜ր, քարե՜ր՝

զգու՞մ ես քեզ տանը:

Դռան ճեղքից նայում եմ դուրս՝

ու՞ր է քո հետդարձը,

աղոտվե՜լ է հույսս թեպետ՝

չե՜մ հանգցնում լամպը:

Անահիտ Սահակյան

Դիտվել է՝ 6314

Մեկնաբանություններ